Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան

16/05/2024 14:35

Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան


Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին:

 Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում:

Այս գեոպոլիտիկ իրականությունը ևս մեկ անգամ հաստատելու և Նիկոլի վտանգավոր փուչիկը պայթեցնելու համար ձեր խոնարհ ծառան մանրամասն ուսումնասիրել է Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին մասնակցող հիմնական 10 կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

Ծրագրերի մեջ փորձել եմ փնտրել և վերլուծել Հայաստանին անմիջականորեն վերաբերող երկու հարթությունները՝ ԵՄ հնարավոր ընդլայնում և Հարավային Կովկասի տարածաշրջան:

Հերթով ձեզ ներկայացնեմ իմ հետազոտության ստացված տվյալները՝ ըստ եվրոպական ընտրություններին (հունիսի 6-9-ը) մասնակից կուսակցությունների:

1. Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP – European People’s Party)

Եվրոպական այդ առաջատար դերակատարներից մեկի նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման տեսլականն ընդգրկում է միայն Ուկրաինան, Արևմտյան Բալկանները, Մոլդովան և Վրաստանը: Թուրքիայի դեպքում իրատեսական է համարվում գործընկերությունը, ոչ թե անդամակցությունը: Հատկանշական է, որ եվրոպական հեռանկար է սպասվում նաև Բելառուսին՝ հնարավոր իշխանափոխությունից հետո: ԵՄ իշխող կուսակցության ծրագրում, ի հեճուկս Նիկոլի լոլոների, Հայաստանի մասին՝ ԶՐՈ խոսք:

2. Եվրոպական սոցիալիստների կուսակցություն (Party of European Socialists-PES)

Այս կուսակցությունը նույնպես եվրոպական իշխանությունների մաս է, այս պահին՝ երկրորդը: Նախընտրական ծրագրում ԵՄ ընդլայնման հեռանկարի մեջ դիտվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանները: Ներկայիս Թուրքիան, ըստ սոցիալիստների, անդամակցության շանս չունի: Հայաստանի մասին առհասարակ ոչ մի հիշատակում չկա:

3. Լիբերալների և դեմոկրատների եվրոպական ալյանս (Alliance Of Liberals And Democrats For Europe-ALDE, խորհրդարանում՝ Renew Europe խմբակցություն)

Լիբերալները նույնպես գործող իշխանության մաս են, ներկայիս խորհրդարանում՝ երրորդը: ԵՄ հնարավոր ընդլայնումն այս կուսակցությունը տեսնում է Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տեսքով: Ինչպես կարող ենք կռահել, Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

4. Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ (European Conservatives and Reformists- ECR)

Այս կուսակցությունն իշխանական չէ, պատկանում է եվրոսկեպտիկների շարքին: ԵՄ ընդլայնման հարցը պոպուլյար չէ և նախընտրական ծրագրում ոչ մի երկրի հեռանկար չի հիշատակվում: Ընդամենն արձանագրվում է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնվել ռազմավարական կարևոր երկրների ուղղությամբ, եթե նրանք համապատասխանեն անդամության կոպենհագենյան չափանիշներին: Ի դեպ, այդ մոտեցումը կա գրեթե բոլոր ծրագրերում: Հայաստանի մասին՝ ԶՐՈ հիշատակում:

5. Ինքնություն և ժողովրդավարություն (Identity and Democracy-ID)

Այս կուսակցությունը դիտվում է՝ որպես աջ ծայրահեղական, խիստ ընդդիմադիր եվրոպական էլիտային: ID-ն առանձին նախընտրական ծրագիր չի ընդունել, սակայն բուն կուսակցական ծրագրում ԵՄ ընդլայնման մասին ոչ մի խոսք չկա, ինչը շատ բնական է այս եվրասկեպտիկ կուսակցության դեպքում:

6. Եվրոպական ձախեր (European Left Party)

Այս ծայրահեղական ձախակողմյան կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում է որևէ անդրադարձ ԵՄ հնարավոր ընդլայնման հարցին: Սակայն շատ հետաքրքիր անդրադարձ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. Եվրոպական ձախերը կարծում են, որ աշխարհը պիտի ճանաչի հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրանք պահանջում են չեղարկել ԵՄ-Ադրբեջան գազային պայմանագիրը, իսկ էներգետիկ փաստարկով չի կարելի քողարկել հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարումները:

И смех, и грех, որ եվրոպական ձախերը հայկական հարցով ավելի ազգային են և շիտակ, քան «ՀՀ վարչապետ» Փաշինյանը…

7. Եվրոպական կանաչներ (European Green Party)

Այս կուսակցության նախընտրական փաստաթղթում ԵՄ ընդլայնման մասով արձանագրված է, որ ԵՄ-ն պիտի պատրաստ լինի ընդունել նոր անդամներ, բայց հիշատակված է առանձին միայն Ուկրաինան: Հայաստանի մասով՝ ԶՐՈ հիշատակում:

8. Եվրոպական ազատ ալյանս (European Free Alliance – EFA)

Այս կուսակցությունը միավորում է ազգերի ինքնորոշման համար պայքարող ուժերին (նրան անդամակցում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը): ԵՄ ընդլայնման ծրագրերում դիտարկվում են Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանները: Այս կոնտեքստում Հայաստանը հիշատակված չէ, սակայն այս կուսակցությունը միակն է, որը հիշատակում է Լեռնային Ղարաբաղը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն այժմ ուժով է ինտեգրում այդ տարածքը՝ ստեղծելով նոր մարդասիրական աղետ: Ու EFA-ն սա փաստում է «ՀՀ վարչապետ» Փաշինյանի կողմից Արցախի հարցը վերջնականապես թաղելու ջանքերի ֆոնին…

9. Եվրոպական դեմոկրատական կուսակցություն (European Democratic Party-EDP)

Եթե նախորդ 8 կուսակցություններն առանձին խմբակցություններով են ներկայացված գործող Եվրախորհրդարանում (Կանաչները և Ձախերը՝ միասին), ապա EDP-ն և հաջորդ կուսակցությունն առանձին խմբակցություններ չունեն, և նրանց ներկայացուցիչները ներգրավված են այլ խմբերում: ԵՄ հնարավոր ընդլայնման մասին այս կուսակցությունը գտնում է, որ ԵՄ-ն առհասարակ պատրաստ չէ ընդլայնման:

10. Եվրոպայի քրիստոնեական քաղաքական շարժում (European Christian Political Movement (ECPM)

Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում նույնպես տեղ հատկացված չէ ԵՄ ընդլայնմանը: Հակառակը՝ նրանք կարծում են, որ Հարևանության ծրագիրը պիտի գերակա լինի անդամակցության նկատմամբ:

Ամփոփելով ԵՄ-ում, որպես համաեվրոպական քաղաքական կուսակցություններ, գրանցված այս 10 ուժերի նախընտրական ծրագրերը՝ մանիֆեստները, կարող ենք արձանագրել, որ՝

Ա) ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ոչ մի խոսք չկա, ոչ մի հեռանկար չկա, ոչ մի տեսլական չկա, ոչ մի խոստում չկա եվրոպական հիմնական քաղաքական ուժերի մոտ:

Բ) ԵՄ-ում կան Փաշինյանից շատ ավելի հայամետ և հայանպաստ ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի հարցով և Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումներով:

Բացի իսպառ բացակայող քաղաքական ռեալ ֆոնից, Կոպենհագենում վատ անգլերենով խունջիկլամիշ լինող Փաշինյանին պետք է նվիրել ԵՄ անդամության կոպենհագենյան չափանիշները, որոնցից իր ղեկավարած երկիրը լուսնային տարիներով հեռու է:

Առավելագույնը, ինչ կարող էր Նիկոլն անել Դանիայի մայրաքաղաքում հարկատուների հաշվին, Կոպենհագենի սիմվոլ հանդիսացող ջրահարսի հետ սելֆին էր՝ «Дельфин и русалка» երգի ռիթմերի ներքո:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ
15.05.2024թ.


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:40 Կիմ Չեն Ընը բարևներ է փոխանցել Պուտինին և առաջարկել իր օգնությունը Այսօր, 21:18 Եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ․ Կատարում ենք այդ պատասխանատվությունը Այսօր, 20:52 Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է Այսօր, 20:32 Իշխանությունները մեծ եռանդով շարունակում են կրթական համակարգի կուսակցականացումը․ Դպրոցի տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է կուրորեն կիսի ՔՊ-ական խմբակի հակապետական հայացքները․ Մելքոնյան Այսօր, 20:16 «Չաղ Ռուստամին» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց Այսօր, 19:56 «Եթե այսօր չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ վաղը նա չի հեռացվելու»․ Հակոբ Հակոբյան Այսօր, 19:38 Հերթական վթարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Լուսանկարներ) Այսօր, 19:22 Սննդամթերքի վտանգավոր և անվտանգ E կոդերի ցանկ. Ո՞րն ընտրել Այսօր, 19:06 Իսպանիայում դեռ չեն կարողանում ճշտել՝ քանի անհետ կորած կա տարերային աղետի հետևանքով Այսօր, 18:52 Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են Այսօր, 18:37 Սպանություն Մեղրաշենում Այսօր, 18:19 «Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»․ Սունդուկյանի անվան թատրոն Այսօր, 18:04 Աննա Հակոբյանի հետ ընթրել է նաև Ամուլսարի հանքի տնօրենը Այսօր, 17:50 Մենք ներթիմային խնդիրներ ունենք․ Անդրանիկ Քոչարյան Այսօր, 17:35 Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով մատուցված Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք Այսօր, 17:21 Ռուսական կողմը հայտարարել է` Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան մոտ 30 000 զինծառայող է կորցրել Այսօր, 17:05 Դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի հաղթողները Այսօր, 16:50 Պատասխանատվության կոչեք ԱՄՆ ընկերություն հանդիսացող Google.maps-ին․ Պահանջագիր՝ Միացյալ Նահանգների դեսպանին Այսօր, 16:36 Քաղաքացին հայ-իրանական սահմանից թմրամիջոցներ է վերցրել, փորձել իրացնել Այսօր, 16:21 Երկաթուղու համար 2025-ին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է. Գնել Սանոսյան Այսօր, 16:13 Արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչությունը. պատմաբանը՝ հայկական հուշարձանները «պատմական Վրաստանի» մաս ներկայացնող Սալոմե Զուրաբիշվիլիի գրառման մասին Այսօր, 15:58 Վրաստանում կալանավորվել են քվեաթերթիկների լցոնման մեջ մեղադրվող եղբայրները Այսօր, 15:43 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման «40+10» ծրագրում սպասվում են փոփոխություններ. կսկսեն ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել Այսօր, 15:29 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ Այսօր, 15:12 Դենիս Մացուևը Երևանում. ջազի և դասականի բացառիկ համերգներ նոյեմբերի 8-ին և 9-ին Այսօր, 14:52 Անցնող շաբաթվա ընթացքում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ Այսօր, 14:51 Հայաստանի և Մեծ Բրիտանիայի դատախազությունները քննարկում են հակակոռուպցիոն և կիբերհանցավորության դեմ համագործակցությունը Այսօր, 14:44 Ավինյանը մանրամասնեց, թե երբ կսկսվեն «Աջափնյակ» մետրոյի կառուցման աշխատանքները Այսօր, 14:36 Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել՝ չի ստացվի. Ավինյան Այսօր, 14:33 Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Այսօր, 14:30 Ընդդիմությունը սպառվել է. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:28 Նախատեսվում է 100 մլն դոլար վարկային միջոցներ վերցնել և մարզերում 10 զբոսաշրջային կլաստեր կառուցել. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 14:21 Երևի տեսքով համապատասխան եմ, որ կոռուպցիոն վատ լուրերն ինձ հետ են կապում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 14:11 Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու տրանսպորտի համար վճարել. Քաղաքապետ Այսօր, 14:05 Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:59 Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր. Մեսրոպ Մանուկյան Այսօր, 13:51 Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի սահմանազատումը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:47 Սկսած ռաֆերից ու գազելներից, երբ ես թենիսի պարապմունքի էի գնում, էլի տալիս էի 100 դրամ. դրանից անցել է 30 տարի, փոփոխություններ են պետք. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 13:41 Անդրանիկ Քոչարյանի հրավիրած լսումներին Աննա Վարդապետյանին չէր կարելի նստեցնել վերևը. տպավորություն էր՝ դատավարություն է, ներքևն էլ ամբաստանյալներն են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը․ Հայտարարություն Այսօր, 13:25 ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց, նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ Այսօր, 13:22 Նախկին քաղաքապետի գնած ավտոբուսների 30-40 տոկոսն այսօր անսարք է. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Դատախազության արձագանքը Այսօր, 13:00 Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:51 Ըստ իրավունքի՝ «Գոյ» թատրոնի բանալիները Սունդուկյան թատրոնի տիրապետության ներքո չպետք է լինեն. Փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Բացահայտվել է ընկերությունների տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Այսօր, 12:38 Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 39 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել Այսօր, 12:36 Շունը շարունակում է մնալ թմրամիջոցներ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը. ՊԵԿ նախագահ Այսօր, 12:30 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ Այսօր, 12:29 Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ Այսօր, 12:25 Դատարանը մերժել է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքը վերսկսելու միջնորդությունը, իսկ ԱՆ-ի որևէ միջամտություն արգելված է. Սունդուկյան թատրոնի տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 12:18 Ցանկանում ենք հանդիպել ՀՊԼ ակումբների ղեկավարների հետ, հարցեր ունենք. FAF-ի հայտարարությունը Այսօր, 12:07 Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի վերազինման համար ծախսվել է 1 միլիարդ դրամից ավելի. Ռուստամ Բադասյան Այսօր, 12:03 Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի առարկությունների նիստերին Այսօր, 11:53 Շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է. ՊԵԿ նախագահը՝ գործարարների ու Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասին Այսօր, 11:47 «Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր (Տեսանյութ) Այսօր, 11:39 Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը Այսօր, 11:32 Հայ ծանրորդները 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Այսօր, 11:27 Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր Այսօր, 11:16 Ադրբեջանը «շպագատ է իջել» և պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու նորից կանգնել. Դանիելյան Այսօր, 11:09 Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ Այսօր, 10:58 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրն է այսօր Այսօր, 10:55 Երևանի քաղաքապետարանը փնտրում է ավտոբուսների վարորդների՝ 420 հազար դրամ աշխատավարձով (Տեսանյութ) Այսօր, 10:40 «Նոա» ֆուտբոլային ակումբը չի հստակեցնում՝ աջակցո՞ւմ է ՀՖՖ-ին, թե՞ միանում հրաժարականը պահանջողներին Այսօր, 10:35 Հընթացս տրանսպորտի համար նոր վճարման մեթոդներ են առաջանալու. Ավինյան Այսօր, 10:25 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:21 Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք» Այսօր, 10:19 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Այսօր, 10:14 Քանաքեռ-Զեյթունում, Կենտրոնում, Ավանում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:12 Չարենցավանում վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների թիվը անցնում է 26-ը․ ձերբակալվածներ ու վիրավորներ կան Այսօր, 10:07 Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 09:47 Լույս չի լինի Այսօր, 09:44 Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Այսօր, 09:37 Լարսի ավտոճանապարհը բաց է 03/11/2024 21:46 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) 03/11/2024 20:08 Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն 03/11/2024 19:39 Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ 03/11/2024 18:23 Մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև. Վեհափառ Հայրապետ 03/11/2024 18:06 «Աղբյուրակ» մարզամշակութային ՀԿ-ն աջակցում է Արմեն Մելքիբեկյանին 03/11/2024 16:31 «Ոնց որ նինջա ըլնես, Աննա». Փաշինյանն ու կինն այսօր Սևանում են հեծանիվ քշել (տեսանյութ) 03/11/2024 15:52 «Թողնենք Էդմոն Մարուքյանի քաղաքական ուղին հանգչի խաղաղությամբ. ամեն». համացանցում հայտնվել է Արմեն Աշոտյանի ավատարը (տեսանյութ) 03/11/2024 15:40 Արագածոտնում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ 03/11/2024 15:00 Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 03/11/2024 14:18 «Շեղել է տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, խեղաթյուրել է իրականությունը». «Շիրակ»-ն արգելում է Fast TV-ին Գյումրու ստադիոնից իրականացնել հեռարձակում 03/11/2024 13:30 Վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում. միջազգայնագետը՝ Թրամփի կողմից «Արցախ» անվան, «էթնիկ զտումներ» կիրառման և Արամ Ա Կաթողիկոսի հետ շփման մասին 03/11/2024 13:06 Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 դրամ 03/11/2024 11:30 Զինված ուժերի հանդեպ սերը ծնվել է ինձ հետ. կապիտան Աննա Վարդանյան (տեսանյութ) 03/11/2024 11:15 «Արարատ», «Ալաշկերտ» ու «Սյունիք» ակումբներն իրենց աջակցությունն են հայտնել Արմեն Մելիքբեկյանին. հայտարարել են, թե ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք 03/11/2024 11:00 Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ. վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին 02/11/2024 22:22 Մարդու իրավունքների ոլորտը երկար տարիներ պատրաստվել է որպես զենք՝ Արևմուտքի քաղաքական շահերը սպասարկելու համար․ Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 02/11/2024 21:42 Մանդատներից հրաժարվելու հարցը նիկոլական օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 02/11/2024 21:29 Ի՞նչ է մոլար հղիությունը․ Վտանգներ և բուժում 02/11/2024 21:10 «Այդ ճանապարհը տանում է դժոխք»․ Մեդվեդևը՝ ԱՄՆ ապագա նախագահին 02/11/2024 20:51 Ոռնոց, մուղամ, կլկլոց, մկկոց. Չգիտեմ՝ ինչ է կատարվում մարդկանց հետ, հայի ցածր խավը աշխարհի ոչ մի ազգ չունի. Վահրամ Սահակյան (Տեսանյութ) 02/11/2024 20:40 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ՝ արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով 02/11/2024 20:20 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին 02/11/2024 20:04 Աննա Հակոբյանի հետ ընթրած Վարդան Ալեքսանյանը նախկինում հետախուզվող էր, հիմա արդեն «հաջողակ տղամարդ է» 02/11/2024 19:43 Հրդեհ Մարտունու դաշտերում 02/11/2024 19:25 Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 02/11/2024 19:14 Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ զավեշտալի են դրսում նայվում «Խաղաղության խաչմերուկի» բուկլետներ բաժանող հայ իշխանավորները․ Արմեն Աշոտյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը