16/05/2024 19:59
Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, նա ավելի վաղ հայտարարել է, որ աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Լրագրողները Վիտալի Բալասանյանից քիչ առաջ հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ գործող իշխանությունների այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք ուղղվում են Արցախի իշխանություններին, իբրև նրանք են «հանձնել» Արցախը։
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են։ Ես ժամանակին բարձրաձայնել եմ։ Հիշեք իմ հարցազրույցները՝ 2018 թվականին և այն քաղաքականությունը, որի պատճառով Արցախն ու Հայաստանն ընկել են այսպիսի ծանր կացության մեջ։
Ամենքն իր բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի, ես ավելի քան վստահ եմ, որ ժամնակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն։ Դա վերաբերում է բոլորին, ովքեր պաշտոն են զբաղեցրել։ Ընդհուպ՝ կարող է և ինձ էլ վերաբերի դա։ Այդքանը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։