16/05/2024 19:28
ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը ոչ թե կրոնական շարժում է, այլ ազգային հոգևոր շարժում է, արժեքների մասին շարժում է, և այդ արժեքների փոփոխության կամ առաջմղման ծիրից ներս այն մարդիկ, միավորումները կամ խմբավորումները, որոնք չեն համապատասխանում կամ չեն ընդունելու այդ արժեքային դաշտում լինելը, պարզապես դուրս կմնան։ Եվ այս պարագայում առաջին դուրս մնացողները, որոնք լրիվ հակառակ իրավիճակի մեջ են, ՀՀ այսպես կոչված իշխանություններն են, որոնք բացարձակ արժեքային ոչ մի բան չունեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց՝ ՀՀ գործող իշխանությունները միջազգային ասպարեզում էլ են չընդունված։
«Նրանք միջազգային ասպարեզում էլ են չընդունված։ Ոչ թե առերես հանդիպումների առումով, այլ խորքային իմաստով չընդունված են։
Նրանք այլևս գործոն չեն՝ ոչ մի ձևով։ Սա միանշանակ հասկանալի և տեսանելի է»,- շեշտեց նա։