16/05/2024 20:51
Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան
Այս շարժման նպատակը մեր երկրի վերականգնումը, մեր երկրի ապաքինումը, զարգացումն է, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ գործող իշխանության հեռացման պահանջը։
«Գնալու ենք այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձև չունենք մենք, ուրիշ կերպ չկա, այլընտրանք չեն թողել ուղղակի։
Հայրենիքի, պետության հսկայական հատվածի զիջումը ներկայացնում են որպես հաղթանակ։ Գրանադայի հանդիպումից հետո էլ հայտարարում էին՝ «Հայաստանը հաղթանակ է կքնել», «Անկլավների հարց չկա»․ տեսնու՞մ եք՝ հիմա ինչ է տեղի ունենում։ Այս ստի շղթան պետք է կտրենք։
Ժողովուրդ, ամեն մեկդ ինքներդ ձեզ հաշիվ տվեք՝ հա՞շտ եք այս իրավիճակի հետ, թե՞ ոչ։ Եթե հաշտ չեք, հնարավորություն կա, որ իրավիճակը դարձնենք ի նպաստ մեզ՝ ի նպաստ մեր պետության։
Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։