16/05/2024 21:06
Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող վիճակին։ Նաև կոչ ուղղեց հանրությանը՝ վերջ տալ «նախկիններ-ներկաներ» խոսույթին։
«Այո, պիտի ասեմ, որ մեր քաղաքական դաշտը մեծ մասով ընկալված է, և որոշակի մասով նաև այդպիսին է՝ ինտրիգներով, անհասկանալի շահերով, ձգտումներով՝ մի մասը ճիշտ, մի մասը՝ սխալ։ Մենք դա պիտի շտկենք՝ բոլորով։
Ինձ անընդհատ ասում են «նախկինների», «ներկաների» պատմությունները։ Լսեք, ժողովուր՛րդ, ավետարանը շատ հրաշալի պատմություն ունի, մեր Տերը շատ հրաշալի խոսք ունի՝ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»։ Կպայթի ամբողջը։ Մենք պիտի կարողանանք առաջ նայելու, զարգանալու մասին մտածել։
Պատվով և հայրենիքով ապրելու գիտակցում պիտի լինի բոլորիս մոտ»,- ասաց նա։