Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

16/05/2024 14:23

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։

Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից:

Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ և դրա արդյունավետությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ կենտրոնը համապարփակ ծառայություններ է մատուցում հայրենադարձներին՝ տարբեր խնդիրները լուծելու նպատակով, այդ թվում՝ երեխաների համար դպրոց, մանկապարտեզ գտնելու, աշխատանքի տեղավորման, քաղաքացիության, մաքսային հարցերի հետ կապված:

Նշվել է, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ակտիվացման և հայկական շահերի պաշտպանության նպատակով գրասենյակը կազմակերպել է Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ 50 երկրից, 250 հայ իրավաբան 30 երկրից և 150 բանախոս 15 երկրից: Վարչապետը հետաքրքրվել է, թե օրինակ Ազգային երիտասարդական համաժողովի առաջ գործնական ի՞նչ է դրվել: Ի պատասխան նշվել է, որ դրա նպատակն է երիտասարդներին կապել Հայաստանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Զարեհ Սինանյանի խոսքով՝ երիտասարդների համար ներդրում անելով՝ ապահովվում է շարունակականություն բոլոր ծրագրերի համար: «Միևնույն ժամանակ երիտասարդների հետ ստեղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմնական խնդիրն է մարդկանց հետ կապը պահպանել, փոխգործակցություն ապահովելը: Զարեհ Սինանյանը նշել է, որ համաժողովի օրակարգը մշակվում է մասնակիցների հետ:

Վարչապետին են ներկայացվել նաև գրասենյակի ընթացիկ ծրագրերը: Սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ին 50 սփյուռքահայ մասնագետ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցներում: Միջոցառման մասնակիցների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել են 10 նոր ծրագիր՝ միտված Հայաստանի Հանրապետության առանձին ոլորտների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, էկոնոմիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով «իԳործ» ծրագրին՝ հետաքրքրվել է դրա արդյունավետությամբ և կարևորությամբ: «Մենք ամեն տարի ունենում ենք մոտ 350 դիմորդ 50 տեղի համար: Ամենակարևորն այն է, որ ունեցել ենք որակյալ մասնագետների ներգրավման աճ: Կան նախարարություններ, որոնք շատ են կապված ծրագրի հետ, նրանք մեծամասամբ «իԳործ»-ն ընկալում են որպես հավելյալ ռեսուրս»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ 2022-2023 թթ. ծրագրի 15 մասնակից հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը ևս մեկ տարով: Նույն հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրը ներդրվել է նաև Շիրակի մարզում: 2023-2024 թթ.-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 կառույցներում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սփյուռքահայ 600 պատանիների համար կազմակերպվել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ, այցեր և այլն: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ի միջոցառմանը մասնակցել են 20 երիտասարդ 12 երկրից: Նրանք իրականացրել են համայնքային և հայրենադարձությանը վերաբերող շուրջ 100 իրազեկման հանդիպումներ և միջոցառումներ, 20 փորձի փոխանակման ծրագրեր, 40 մեդիա հրապարակումներ և այլ աշխատանքներ: 2023-2024 թթ. միջոցառմանը մասնակցում է 18 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 8 երկրից: Նրանց կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն 2024 թ. օգոստոսին:

Նշվել է նաև, որ 2023-ին առաջին անգամ մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է առողջապահության, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են իրականացվել ՀՀ մարզերի և Երևանի տեղական կառավարման տարբեր օղակների միջև։ 40 մասնակից անցել է վերջնական ընտրությունը՝ սկսելով կամավորական աշխատանքը։

Կարևորվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ընդլայնման գործընթացը: Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել Լեհաստանում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սլովակիայում, Դանիայում և Գերմանիայում: Զարեհ Սինանյանը նշել է, որ արդեն իսկ նշանակված հանձնակատարները համայնքում կշիռ ունեցող անձինք են, ովքեր ցանկություն և կարողություն ունեն լինել պետության ներկայացուցիչը համայնքում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սփյուռքի համայնքները կառավարության հետ առնչվելու ցանց ունենան:

Մշակվել է «Սփյուռքից բարեգործական ծրագրերի իրականացմանն աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում հանձնակատարի գրասենյակն ունի ուղղորդման դեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի արդյունավետ ու նպատակային ուղղորդումը՝ համայնքների և կառավարության հետ համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով դրանք կյանքի կոչելու առումով: Վարչապետը կարևորել է ծրագրերի համակարգումը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է այդ գործընթացում լինի հաբ՝ կազմակերպությունների, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:

Սփյուռքի մարդկային ներուժի վերհանման, դրա քարտեզագրման և տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ 2023-ին հավաքագրվել է 25,000 սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև լրամշակվել է 2021-ին հավաքագրված 50,000 անհատի վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվական բազայում, ընդհանուր առմամբ, առկա է 100 հազար սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, որը ենթարկվում է շարունակական թարմացման:

Շարունակվել են սփյուռքի համայնքների ուսումնասիրությունների իրականացումը, տեղի են ունեցել այցելություններ 13 երկրների հայ համայնքներ, որոնց ընթացքում կայացել են 178 հանդիպումներ:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2038 ռազմավարության նախագիծը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի համայնքներում հայկական դպրոցների գործունեությանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 800 դպրոց, որտեղ ուսում է ստանում 90 հազարից ավելի աշակերտ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայկական դպրոցներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ անհրաժեշտ դասագրքերով ապահովմամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա

Տվյալ բաժնի վերջին նյութերը