16/05/2024 22:41
Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակում են արել՝ հետևյալ բովաանդակությամբ․
«Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։
Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից»։