16/05/2024 11:38
Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ)
Իշխանափոխությունից հետո այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի պայմանավորվածություններին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինչքան էլ որ այս ժամանակահատվածում իշխանափոխություն տեղի չունեցավ, մենք մեր պայքարը սկսել ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերից, հիմա Երևան է տեղափոխվել, բայց հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի»,-ասաց նա։
Դանիելյանը նաև ավելացրեց․«Հանցագործություն է եղել, ի՞նչ եք կարծում, պետք է մնա անպատի՞ժ։ Նոր բանակցողի դեպքում հնարավոր է նոր իրավիճակ լինի և այդ իրավիճակով պայմանավորված պրոցես տեղի ունենա»,-ասաց նա։