16/05/2024 00:40
Վարչապետի աշխատակազմը այս պայմաններով «սահմանազատումը» զիջում չի համարում․ «Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ սահմանի մնացած հատվածներում ևս»
Վարչապետի աշխատակազմը զիջում չի համարում «սահմանազատումն» այն պայմաններով, որոնցով այն իրականացվում է։
«Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս»,- այդ մասին ասել են «Արմենպրես»-ին: