16/05/2024 13:26
«Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ
Ժողովո՛ւրդ, ասեք՝ ինչ եմ անում, ուզում եմ հրաժարական տամ, տա՞մ էտ հրաժարականը. դիմելով կիրանցեցիներին՝ ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։
«Ես սկզբից մինչև վերջ ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,-ասաց գյուղապետը։
«Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունի, մեզ հետ կանգնի մինչև վերջ ու գյուղը պահի», - Կամո Շահինյանին ասաց համագյուղացի կինը։
Շահինյանն էլ հավելեց, թե կառավարությունից մարդ է եկել Իջևան, ասում է` ակտիվ մարդկանցից թող գան, խոսենք։
«Թող իրենք գան էստեղ գյուղում խոսան, մենք սաղս էլ ակտիվ ենք»,–ասաց կինը։