16/05/2024 15:05
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար, այս մասին հայտնում են շարժումից։
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը։