16/05/2024 21:20
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան
«Համբերատար, քայլ առ քայլ, ընթանալու ենք դեպի մեր նպատակակետը։ Հենց դա ենք անում։ Երբեմն դանդաղ է թվում, թվում է՝ սա էլ այնպես չեղավ, բայց ոչ, այդ ամենը ամբողջական գործընթացի մաս է կազմում»,- պայքարի ընթացքին անդրադառնալով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկում լիներ, ու վերջ։ Երանի այդպես լիներ լուծումը, բայց գիտենք՝ մեր դիմացն ով է կանգնած։ Բայց անհաղթահարելի չեն իրենք։ Այն միֆը, որ ստեղծել են, թե էս կանեն, էն կանեն, արյուն կթափեն, այդ միֆը չկա, այդ ուժն էլ չկա, ժողովու՛րդ»,- հավելեց նա։
Բագրատ Սրբազանը հավաստիացրեց նաև՝ պայքարից հետ չի կանգնելու։
«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ կարևոր չէ։ Եթե ոչ ոք էլ չմնա, մենակ էլ լինեմ, ես ոչ մի քայլ հետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար։ Հետևաբաար, մեր գնալու տեղն առջևն է, ոչ թե հետևը»,-ասաց նա։