16/05/2024 21:37
Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ
Առաջիկա օրերին մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կներկայացվի Ճանապարհային քարտեզ, հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Ճանապարհային քարտեզը կտանք, դրանից հետո էլ ինտենսիվ պայքարը մեզ տանելու է, հասցնելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ մեզ մի թողեք»,- ասաց Սրբազանը։
«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ կարևոր չէ։ Եթե ոչ ոք էլ չմնա, մենակ էլ լինեմ, ես ոչ մի քայլ հետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար։ Հետևաբաար, մեր գնալու տեղն առջևն է, ոչ թե հետևը»,-ասել էր նա։