16/05/2024 14:49
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։