17/05/2024 20:35
«Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան
Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայանը, որը ևս միացել է Հանուն հայրենիքի շարժմանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց՝ օրհնված է այս պայքարը։
«Ցանկացած պայքար, եթե կա Աստծո առաջնորդությունը, տանում է հաղթության։
Կիրանցում սկիզբ առաջ շարժումը էնտեղի եկեղեցու զանգերի ղողանջն էր, որն, ի դեմս Սրբազանի ու ամբողջ ժողովրդի, արձագանքելով իջավ մինչև Երևան։ Ու Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն են ղողանջելու, ժողովուրդը հավաքվելու է, ուրիշ տարբերակ չկա։ Եթե համախմբողն Աստվծ է, մարդն ընդամենը անոթ է»,- ասաց Այսեր Իսյանը։
Նա ընդգծեց՝ եզդիների պատմությունը շաղկապված է հայերի պատմության հետ։
«Բոլոր ժամանակներում ձեզ հետ պայքարի մեջ են եղել եզդիները, եզդիական ջոկատները, եզդի տղաները, անհատները։ Եվ այսօր ես այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս հաղթանակի մեջ։ Այլընտրանք չկա, հաղթելու ենք։
Ասում են՝ քիչ եք։ Մենք քիչ չենք։ Աստվածաշնչում է պատմվում՝ Գեդեոնը ընդամենը 300 հոգով հաղթեց մադիանացիներին, որովհետև Աստված էր նրան առաջնորդում»,- ընդգծեց պայքարին միացած եզդի հանրային գործիչը։