17/05/2024 10:46
Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները
Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակ է։ ՆԳՆ ոստիկանական ուժերը քաղաքացիների ազատ տեղաշարժն արգելափակել են Կիրանց գյուղի ուղղությամբ։ Բացի այդ համայնքի բնակիչներից, ոչ ոքի չեն թողնում գնալ։
Կիրանցի բնակիչները երեկվանից փակ են պահում միջպետական ճանապարհը։ Այն փակ է եղել նաև այս գիշերվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մինչ ոստիկանական ուժերի Կիրանց մեկնելը, արդեն տեղում էր։