17/05/2024 15:31
Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են
«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 16-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով, տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։
Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։
Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները՝ Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։
Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը»։