17/05/2024 19:32
Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Հանուն հայրենիքի շարժման կողմից հնչեցված՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դավթյանը հայտնեց, որ ստորագրել է գիտնականների հայտարարությունը, որով ևս նման պահանջ է դրված։
«Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև այս օրհասական իրադրությունում ոչ մի լուծում չի առաջարկվում։
Ես սա անվանում եմ ոչ թե վատ լուծում, սահմանազատման վրա կենտրոնանամ, այլ լուծման բացակայություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։