18/05/2024 15:46
Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա
Բագրատ Սրբազանը կոչ արեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ կազմեն և շարժման անդամ Սուրեն Պետրոսյանի հետ վաղն այցելել Տավուշի մարզ՝ Կիրանց՝ բնակիչներին աջակցելու համար։
Մտավորականները նշեցին, որ անհրաժեշտ է ոչ միայն մտավորականները Տավուշ գնան, այլ նաև մարզեր։ «Կոնկրետ անելիքներ կան, վաղվանից Տավուշում լինենք բոլորս»,-ասաց նկարիչ Աշոտ Ավագյանը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ համաձայն է առաջարկին․ «Համաձայն եմ և քաջալերում եմ, որ պատվիրակվեն մեր սիրելի մտավորականները, մշակույթի գործիչները, արվեստագետները՝ գնալու տարբեր մարզեր։ Տավուշի խնդիրը լուծվում է ամբողջական մեր երկրի մասնակցությամբ։ Լավ քայլ կլինի, որ շմեր խոշոր քաղաքները մեկնեն, մի խումբն էլ գնա Տավուշ, ամենուր լինեն, բայց լուծումն, ի վերջո, այստեղ է»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ մյուս կիրակի՝ մայիսի 26-ին մեծ հանրահավաք կանցկացնեն։