18/05/2024 12:09
Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան
Մենք գտնվում ենք պատմական հանգույցում․ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ։
«Այստեղից է կախված՝ այդ մշակույթը կլինի հակադրման, մերժման մշակույթ, թե կլինի համագործակցության և հարատևման մշակույթ, որովհետև բոլորս կարող ենք ձեռք-ձեռք բռնած հաղթահարել այս պատմական կամ քաղաքակրթական ճգնաժամը»,-ասաց նա։