18/05/2024 12:33
Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին
Նոր կառուցվող ճանապարհն իրենով անվտանգություն կլինի․ վստահեցնում է Գնել Սանոսյանը, ով վաղ առավոտյան Կիրանց է այցելել սահմանապահ զորքերի հետ, գրում է NewDay.am-ը։
ՏԿԵ նախարարը նշել է՝ ադրբեջանական ԶՈւ-ն ինչ հեռավորության վրա է կանգնելու, դեռ հստակ չէ, կողմերը պետք է պայմանավորվեն։
Սանոսյանն այս պահին արդեն հեռացել է, բայց, մինչ այդ, նա փորձել է զրուցել բնակիչների հետ, ներկա է եղել նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Վերջինս գյուղացիներին հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների՝ ադրբեջանցիները նոր գծվող սահմանից 10 մ հեռավորության վրա են կանգնելու։ Սանոսյանը ասել է՝ այդ հարցերը դեռ հստակ չեն ու պետք է երկու կողմն էլ պայմանավորվեն, քանի որ ռելիեֆի հարց էլ կա։
«Մասնագետները կգան ու կհասնանան։ Ճանապարհը կկառուցենք ու ինքն իրենով արդեն անվտանգություն կլինի։ Մենք միասին փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարենք»,- NewDay.am-ի զրույցում ասել է Գնել Սանոսյանը։