18/05/2024 13:01
Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին
Այս դահլիճում ներկա քաղաքական ուժերը երկու հարցում կոնսենսուս ունեն․ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուսը, որ այս համախմբման միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը»,-ասաց նա։
Սուրենյանցը նշեց, որ երկրորդ հարցում սահմանդրական արգելքներ կան, բայց հարցը լուծելի է։ «Իհարկե, հանրային ճշման ճանապարհով խորհրդարանի միջոցով, որովհետև իրենք չեն անի, 148 հոդվածի որոշակի վերանայումով»,-ասաց նա։
Ըստ նրա՝ փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը, և դա միանգամայն իրագործելի է 2-3 ամսում։