18/05/2024 13:16
24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող։
«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելինք քննչական, ճանաչվեցինք տուժող՝ մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։
Հ․Գ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն, մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)», - հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։