18/05/2024 20:17
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Սրբազանը նրան խնդրեց հացադուլը։
Հիշեցնենք՝ Լեո Նիկոլյանին իշխանություններն արգելում են մուտք գործել ՀՀ տարածք, նա այդ արգելքը պայմանավորում է մինչ այս Ոսկեպարում տեղի ունեցածի մասին իր կողմից արված լուսաբանումների հետ։ Լեո Նիկոլյանը երկար ժամանակ է՝գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում, նրա առողջական վիճակը գնալով վատանում է։
«Լեոյին մեկ անգամ խնդրել եմ, նորից եմ խնդրում՝ հացադուլը դադարեցնել։ Մեր աջակցությունն ու զորակցությունը Լեոյին։ Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։ Հանդիպենք, փորձենք նրան համոզել, որ հացադուլը դադարեցնի»,- ասաց Բագրատ Սրբազանը։