18/05/2024 18:29
Սև ծովում նավ է խորտակվել
Տանզանիայի դրոշի ներքո նավարկող Mohamed-Z նավը խորտակվել է Սև ծովում՝ Սֆինտու Գեորխեից 26 ծովային մղոն հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, անմիջապես նշված տարածք են ուղարկվել Artemis և Apollo նավերը, ինչպես նաև սահմանապահ ծառայության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։
Խորտակված Mohamed-Z-ի անձնակազմը բաղկացած է եղել 11 հոգուց՝ 9 սիրիացի և Եգիպտոսի 2 քաղաքացի։ Նրանցից 8-ին փրկել է «Միշել» առևտրային նավը, որն ամենամոտ է եղել աղետի վայրին։ Անձնակազմի մյուս 3 անդամների՝ Սիրիայի քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։