18/05/2024 09:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ պաշտոնյաները, նոր ընդդիմադիր բողոքի գործողությունների ֆոնին, այսօր նոր պաշտոն ստանում:
Armlur.am-ը գրել էր, որ մայիսի 15-ին, երբ Ազատության հրապարակում թեժ էր, ՊՆ-ում կադրային փոփոխությունների ալիք էր սկսվել:
Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «կաշառել» գնդապետներին:
Սակայն, այս նշանակումների մեջ ամենաուշագրավն այն է, որ նոր պաշտոնի նշանակվածներից ոմանք դեռևս 3 տարի առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր:
Եվ ահա, նրանցից մեկը ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանն էր, որը նախօրեին նշանակվեց ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից»։