18/05/2024 20:02
Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է»
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը այսօր տեղեկացրեց՝ ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի վրա եք դրել․ ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձա՞վ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվու՞մ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,- հայտարարեց փաստաբան Հարությույնանը։