19/05/2024 15:34
Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
Ներկայումս ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողության և Արաքս գետի վրա կառուցված «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ։
Նշելով, որ սա հուսադրող իրադարձություն է, Ալիևն ընդգծել է. «Որովհետև սա հույս է ներշնչում, որ վերջապես երկար ընդմիջումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»։