19/05/2024 14:47
Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ)
Սա օրենքից դուրս գործողություններ են, որովհետև ակնահայտ է, որ տարածքները, մարդկանց տները հանձնում են թշնամուն, և զուգահեռաբար թույլ չեն տալիս ԱԺ պատգամավորները գնան մարդկանց կողքին լինեն․ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երևի լսել եք կիրանցիները ոնց են պահանջում պատգամավորներին գնալ և իրենց կողքին լինել։ Մեր պարտականությունն է գնալ և այնտեղ լինել։ Թուրքահպատակ քաղաքականություն են վարում»,-ասաց նա։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները Տավուշի մարզի Սարիգյուղի հատվածում են․ ոստիկաններն արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց՝ պատճառաբանելով, որ սահմանապահներն ինչ-ինչ աշխատանքներ են կատարում։