19/05/2024 22:21
ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին
Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով կաջակցի Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին։
Դաշինքի ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեց Լենարչիչը մասնավորապես X-ում հայտնել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկուս» ծրագիրը։
«Կոպեռնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման աշխարհի խոշորագույն ծրագրերից է, որը դիտարկում է Երկիր մոլորակը և նրա շրջակա միջավայրը։