19/05/2024 21:52
Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ
Հուսով ենք՝ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը․ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռով արտակարգ դրությունը։
«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։