19/05/2024 15:48
Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց
«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում։ «6-7 պատգամավորներով եկել ենք, մի մասը դեռևս գտնվում է ոստիկանական բլոկադայի առջև Կիրանց բերրող ճանապարհի վրա։ Մենք մի քանի պատգամավորով կարողացանք շրջանցելով հասնել այստեղ»,-ասաց նա և նշեց, որ հոգեբանական ճնշում են փորձում գործադրել բնակիչների նկատմամբ։