19/05/2024 16:30
Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ
Կիրանց գյուղի բնակչուհին, ում տունը իշխանությունների «սահմանազատման» հետևանքով ադրբեջանցիներին է անցնելու, լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում ասաց, որ Կիրանց գյուղն այս պահին բլոկադայի մեջ է։
«Ճանապարհները փակել են, որ օգնություն չգա։ Ես երեկ ասացի, որ գան ինձ ուժ տան, օգնեն, որ իմ օրինական սեփականությունը իմ ձեռքից չտանեն։ Արագացնում են այստեղի աշխատանքը, որ տրակտորը բերեն ճանապարհները սարքեն, ժողովրդին ուզում են կաշառեն, մեծ թվով գումար տան։ Բայց ես որևէ գումար չեմ ուզում, ու ուզում եմ որ թողնեն հանգիստ ապրեմ»,-ասաց նա։
Նա ասաց, որ ճանապարհի կառուցման աշխատնքերը թեև ասում են, որ այսօր պետք է մեկնարկեն, բայց չեն սկսել։