19/05/2024 17:01
Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան
«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու, հիմա հետ ենք գնում, հետո կգանք։ Էս տղերքը մեղք չունեն․ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգրոյանը (Մրո)՝ մատնացույց անելով ոստիկաններին։
«Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով, նրանք զգացին, որ մենք իրենց մենակ չենք թողնելու»,– ասաց նա։
Նշենք որ մի խումբ մշակութային գործիչներ՝ Արսեն Գրիգորյան, Վահե Արսեն, Անաիս Սարդարյան, Անդրանիկ Զաքարյան, Շուշան Պետրոսյան, Նուռ ու այլք, Բագրատ սրբազանի հորդորևով եկել էին Տավուշ և ցանկանում էին մտնել Կիրանց, սակայն ճանապարհը փակած ոստիկանները չեն թողնում։