19/05/2024 13:20
«Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում
Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց աշխատանք է պահանջում՝ թե՛ հոգու աշխատանք, թե՛ մտքի աշխատանք, թե ֆիզիկական․ Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա պատարագին իր քարոզի խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։
«Բայց խաղաղության վերջնահանգրվանը պետք է լինի հաղթանակը, ոչ թե ներկայացված հաղթանակը, այլ իրական հաղթանակը, ճշմարտության հաղթանակը։ Առանց այդ բոլորի խաղաղություն երբեք չի ունենա մարդը։ Ինչպես կասեի մարգարեի խոսքով՝ «խաղաղություն, խաղաղություն, բայց ո՞ւր ես դու»»,-ասաց նա։
Ըստ նրա՝ երկվության ու ընտրության հարց է՝ խաղաղություն ամեն գնով՝ ներառյալ ստորացումն ու նվաստուցումը, անպատվությունն ու ինքնուրացումը, թե խաղաղություն՝ ճշմարտության, արդարության, ազատության և հաղթանակի գնով։
«Ես անձնապես իմ ընտրությունը կատարել եմ՝ ոչ միայն երեկ, այլ երբ ուխտել եմ ծառայել այս Սուրբ եկեղեցուն, տիրոջը և հայրենիքին, ինչքանով տերն այդ կարողությունը տվել է»,-ասաց նա։