19/05/2024 16:15
ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ
ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում, այսինքն՝ ելնելով օպերատիվ իրավիճակից բացի տվյալ գյուղի բնակիչներից, ժամանակավորապես այլ մարդկանց մուտքը գյուղ արգելված է․ լրագրողներին ասաց ոստիկանության Տավուշի բաժնի պետը` նշելով, որ դա է պատճառը, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում:
Ոստիկանության Տավուշի բաժնի պետը ասաց, որ չի կարող ասել, թե որքան ժամանակ դեռ ճանապարհը փակ կմնա:
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է: