19/05/2024 14:05
Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում
«Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձեցին Կիրանց գնալ, սակայն ոստիկանապետն ու ուժայիններն արգելեցին նրանց առաջ անցնել։
Իրավիճակը լարվեց պատգամավորների ու ուժայինների միջև։
«Դու չես կարա իմ դեմը կանգնես, ես իմ երկրի մեջ եմ»,-ասաց պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին։
Ոստիկանապետը պնդեց, որ չեն գնալու և դրա համար կա համապատասխան որոշում։
«Ցո՛ւյց տուր օրենքը»,-պահանջեց պատգամավորը։ Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանության 22 հոդվածի 3-րդ կետով է արգելվում։
«Հրահրում եք, որ ոստիկանության հետ բախում լինի՞»,-ասաց ոստիկանապետը։
Նշենք, որ սահմանափակումը վերաբերում է միայն պատգամավորներին և ներկա լրատվամիջոցներին։ Մյուս ավտոմեքենաներին թույլատրվում է անցնել ճանապարհը։
Պատգամավորներ Մհեր Սահակյանը և Արման Ղազարյանը որոշեցին շրջանցիկ ճանապարհով հասնել Կիրանց։ Մյուսները դեռևս ոստիկանական պատի առջև կանգնած են։