20/05/2024 16:36
Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան
Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Այնտեղ անլիք ունեն համապատասխան ոլորտների ներկայացուցիչները և իրենց աշխատանքն ամենաբարձր մակարդակով իրականացնում են։ Հետևաբար իշխանական պատգամավորների այնտեղ լինելը խանգարելու է, կարիքը չկա այդտեղ լինելու»,-ասաց նա։
Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել։ «Բնակիչների դժգոհությունը քաղաքական նպատակների համար են օգտագործում»,-ասաց նա։
ՔՊ պատգամավորը վստահեցրեց, որ իրենց օրակարգում բացառում են Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը։
«Եթե որևէ մեկն ուզում է հանդիպել պատգամավորներին, կարող է քաղաքացիների ընդունելության օրը գրանցվել ու գալ հանդիպմանը»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե նաև Բագրատ Սրբազանը՝ հաստատեց․«Այո՛, որևէ այլ օրակարգ չկա հանդիպման»։
«Թող բոլորը հանգիստ լինեն, ՔՊ-ում նման քննարկում չկա և չի էլ կարող լինել, մեր օրակարգում դա բացառված է»,-ասաց նա։