20/05/2024 14:36
Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն՝ տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար:
Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են սկսվել և այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին:
Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում, ով իր վրա էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելությունը: Հիմա արաբական երկրների վրա է ընկած հիմնական պատասխանատվությունը:
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար, Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը»: