20/05/2024 20:13
Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել
Այսօր Կիրանցի ճանապարհին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին 14 քաղաքացու։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով դեպքից հետո ուղևորվել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, քիչ առաջ տեղեկացրել է՝ բերման ենթարկածներին ազատ են արձակել, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։
«Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն»,- հայտնել է Դանիելյանը։