20/05/2024 11:19
Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով։
«Թվով 49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում՝ բոլոր կայարաններում։
Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15,743 ուղևոր»։