20/05/2024 11:16
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության մյուս անդամների և անձնակազմի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ X-ի իր էջում։