20/05/2024 15:03
Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)
Ոստիկանական ուժերը շարունակում են թույլ չտալ պատգամավորների ու Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարևանությամբ։
«Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել: Առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ սահմանապահ զորքեր տեղակայելով՝ ՀՀ զինված ուժերը լուծարելու են։
«Դա Ալիևի պահանջն է»,- հավելեց նա։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն էր առաջարկ ներկայացրել․ եթե ադրբեջանական կողմի համար տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել։
«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»,- ասել էր նա։