21/05/2024 10:21
Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը կարող եք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, կարող եք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմեդիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, «մանր ջեբկիրություն է»։
«Այս իշխանությունները, ի վնաս մեր հայրենակիցների, սխալվել են կադաստրի քարտեզները գծելով, սխալվեիք, մի հարյուր մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, թե՞ վախենում եք, սխալվեիք, սահմանազատումը Ջերմուկից սկսեիք, թե՞ վախենում էիք, կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում»,- նշեց Խաչատրյանը։