21/05/2024 14:04
Արցախի հարցը հայոց հարցից անջատ չպետք է դիտարկենք. Սրբազան
Մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցն առանձնակի դիտարկենք ընդհանուր համահայկական փաթեթից, հայոց հարցից, արցախահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ավելացրեց, որ Արցախի հարցը ոչնչով պակաս կարևոր չէ ցեղասպանության հարցից, նույնիսկ ավելին՝ այն ցեղասպանության հետևանքով առաջացած հարց է.«Պետք է շեշտադրումը ոչ թե լինի Արցախը, այլ՝ հայությունը։ Այս փուլում Արցախի խնդիրը պետությունից պետք է տեղափոխել մարդուն»։
Դիմելով արցախահայերին՝ Սրբազանը նշեց.«Դուք հիմա ձեր տան մեջ տանտիրոջ իրավունքով եք գտնվում։ Որևէ մեկը, ով արցախցիներին բաժանում է, նա ուրացող է պարզապես»։