21/05/2024 15:30
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ Դանիելյան
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը աբսուրդ է որակում այն խոսակցությունները, թե անհնազանդության ակցիաներին ավելի քիչ թվով մարդիկ էին մասնակցում, քան հանրահավաքներին, քանի որ հանրահավաքներին գումարով մարդիկ են բերել։
«3000 դրամը նույնիսկ միակողմանի տրանսպորտի գումար չի։ Բա այդ մարդիկ հետո ոտքո՞վ են հետ գնալու։ Անհնազանդության ակցիաներին քիչ էին մարդիկ, քանի որ դա իրենից ենթադրում է զրկանքների գնալ։ ԱԺ պատգամավոր եմ, բայց էս երկու ամիս է՝ էլ տեղ չմնաց, որ բերետավորները չխփեն։ Բարբարոս են։ Երեկ էլի հարձակվել են, մի քանի ընկեր ունեմ ոտքն ու ձեռքը ջարդած, տանն են, «վարի են»։ Նորմա՞լ է էդ։ Էս ժողովրդավարության բաստիոնում անչափահաս երեխաների են ծեծում, դե կանայք էլ վախենում են, որ գնան։ Հատուկ մարդիկ են գալիս, որ խոշտանգումներ անեն»,-ասաց պատգամավորը։