21/05/2024 13:43
Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ Ծովակալ Իսակովի պողոտա 42/9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «հետույքի շրջանի կտրած ծակած վերք աջից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Ն․-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական բաժին հրավիրված Դավիթ Ն․-ն քննիչներին հայտնել է, որ մայիսի 17-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի անծանոթ տղամարդ դանակով հարվածել է իրեն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ դեպքի հանգամանքները և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։