21/05/2024 15:25
Ալեն Սիմոնյանը ճիշտ է. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Դանիելյան
Երեկ Կիրանցում սյուները տեղադրեցին, փաստացի երևում է, որ գյուղը բաժանվում է երկու մասի, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որ, իմ խորին համոզմամբ, այնտեղ ապրելն այլևս անհնար է լինելու։ Ողբերգական օրեր ենք ապրում։ Ես նոր ԱԺ-ում ցույց տվեցի գյուղացիների կադաստրի վկայականները, որով փաստեցինք, թե ինչպիսի քաղաքականություն է վարում գործող իշխանությունը՝ փաստացի հայկական Կիրանց գյուղը նվիրաբերվում է Ադրբեջանին, առանց որևէ ապրումակցման տարրի, խղճի խայթի։ Դա ներկայացվում է որպես հաջողություն»,-ասաց պատգամավորը։
Դանիելյանը հիշեցրեց, որ այս ամենը սահմանագծման հետ որևէ աղերս չունի.«Մարդկանց շանտաժի են ենթարկում, ասում են՝ եթե այսօր այս փոխհատուցումը չվերցնեք, վաղը կարող է սա էլ չլինի։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությունն առևտուր է, ի՞նչ գործ ունի հոգևորականը քաղաքականության մեջ՝ Գառնիկ Դանիելյանը նշեց.«Ճիշտ է ասում, առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը»։