21/05/2024 22:19
Զելենսկին Ալիևին է զանգահարել, միմյանց միջև եղած համագործակցությունն ու տարածաշրջանային իրավիճակն են քննարկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ԱՊԱ գործակալության, Ալիևն ու Զելենսկին «տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել», ինչպես նաև էներգետիկ, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Պայմանավորվել են երկրների համապատասխան մարմիններին հանձնարարականներ տալ՝ համագործակցության շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։
ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: