21/05/2024 12:33
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նահատակության կապակցությամբ կառավարության ճյուղերի ղեկավարները որոշել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2024 թվականի հունիսի 28-ին․ հայտնում է IRNA-ն։
Կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը կառավարության շենքում, որը վարել է առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը որոշվել է, որ ընտրությունների հաստատված օրվա հիման վրա թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզչությունը կտևի հունիսի 12-ից մինչև հունիսի 27-ի առավոտ։